Աշխարհ

08.04.2017 16:47


Ճապոնական Ուիստերիա փառատոնը շարունակում է մնալ զբոսաշրջիկների սիրված միջոցառումը (ֆոտոշարք)

Ճապոնական Ուիստերիա փառատոնը շարունակում է մնալ զբոսաշրջիկների սիրված միջոցառումը (ֆոտոշարք)

Ճապոնիայում գարունը տարվա ամենահեքիաթային եղանակն է։ Ոչ միայն այն պատճառով, որ երկրում ծաղկում են սակուրայի՝ բալենու հայտնի բողբոջները, այլ նաև ամենամյա Ուիստերիա փառատոնի համար, որն ուղղակի անհնար է բաց թողնել։

Փառատոնն անցկացվում է Ճապոնիայի Տոչիգի պերֆեկտուրայի Ծաղկային այգում, որը Տոկիոյի կայարանից ընդամենը 2 ժամվա հեռավորության վրա է։ Ամեն տարի այգու ծառերը զարդարվում են հեքիաթային գույներով։ Այս տարի փառատոնը մեկնարկելու է ապրիլի 15–ից և շարունակվելու է մինչև խոր մայիս։

«Boredpanda.com» կայքը ներկայացրել է այդ հրաշք միջոցառման լուսանկարները, որոնք ասես իրականությունից դուրս լինեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը