ՄԱԿ ԱԽ-ն Սիրիական ավիաբազայի հրթիռակոծման հարցով որոշում չի կայացրել
Նախօրեին ՄԱԿ Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկել է Սիրիայի ավիաբազայի՝ ԱՄՆ-ի զինուժի կողմից հրթիռակոծման հարցը, սակայն պաշտոնական որևէ որոշում չի ընդունվել:
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլիի խոսքով՝ ամերիկյան հրթիռները ոչնչացրել են այն ավիաբազան, որտեղ տեղակայված են քիմիական նյութերով Խան-Շեյխուն քաղաքին հարված հասցրած ինքաթիռները:
«Դա բացարձակապես արդարացված և համարժեք քայլ էր, ինչը կարող է կրկնվել, սակայն, մենք հույս ունենք, որ դրա անհրաժեշտությունը չի լինի»,–ասել է Հեյլին։
Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Սաֆրոնկովն ԱՄՆ–ից պահանջել է անհապաղ դադարեցնել «ագրեսիան Սիրիայի դեմ», միանալ հակամարտության խաղաղ կարգավորմանն ու ահաբեկչության հակազդմանն ուղղված միացյալ ջանքերին:
Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մեթյու Ռայքրոֆտը նշել է՝ ռազմական մեծագույն հանցագործ Բաշար Ասադը հիմա կհասկանա, որ իր չարագործություններն անպատիժ չեն մնա:

7or.am