Աշխարհ

10.04.2017 11:20


«Times». Բորիս Ջոնսոնը նոր պատժամիջոցներ է պահանջելու Ռուսաստանի համար

«Times». Բորիս Ջոնսոնը նոր պատժամիջոցներ է պահանջելու Ռուսաստանի համար

Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնը G7–ի երկրների արտգործնախարարների հետ հանդիպմանը, որը կայանալու է այսօր իտալական Լուկկայում, պահանջելու է ավելի խստացնել հակառուսական պատժամիջոցները՝ ի պատասխան Սիրիայում տեղի ունեցողի, եթե Մոսկվան չհրաժարվի Դամասկոսին աջակցելուց։ Այս մասին հայնում է «Times»–ը։

«Մեծ Բրիտանիան արևմտյան երկրներից նոր պատժամիջոցներ է պահանջելու ՌԴ նկատմամբ, եթե նա չկտրի իր կապերը ՍԱՀ նախագահ Բաշար Ասադի հետ»,–գրում է թերթը՝ իր աղբյուրներին հղումով։

Ջոնսոնը ցանկանում է, որ G7–ը միասնաբար ՌԴ–ից պահանջի հանել իր զորքերը Սիրիայից և հրաժարվել Ասադի ռեժիմին աջակցելուց։

Նշվում է, որ պատժամիջոցների հարցով փաստաթուղթն արդեն պատրաստ է։ Դրանց նպատակն է «շատ բարդացնել կառավարական պաշտոնյաների կյանքը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը