Աշխարհ

10.04.2017 13:30


Էրդողան. «Հիշո՞ւմ եք նրանց, որոնց ծովն էինք նետում 100 տարի առաջ»

Էրդողան. «Հիշո՞ւմ եք նրանց, որոնց ծովն էինք նետում 100 տարի առաջ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ Իզմիրում անցկացված հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել:

Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Diken»–ին հղումով, Էրդողանը, անդրադառնալով սահմանադրական փոփոխությունները մերժողներին, ասել է. «Հիշո՞ւմ եք նրանց, որոնց ծովն էինք նետում 100 տարի առաջ: Այ նրանց պաշտպաններն են այսօր «ոչ» ասում: Եվ իրենց ձիերին ու շներին են բաց թողնում «այո» ասողների վրա»:

Նրա համոզմամբ՝ կառավարման նախագահական համակարգին դեմ եղողները Թուրքիայի թշնամիներն են:

Էրդողանը հայտարարել է, թե «իրական հիվանդը» հենց Եվրոպան է: Նրա կարծիքով եվրոպայի տնտեսության վիճակը գնալով վատթարանում է:

«Նրանք վարակվել են ռասիզմի վիրուսով: Այս անգամ նրանց վիճակը ծանր է լինելու»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը նաև կարծիք է հայտնել, թե եվրոպական երկրները ճնշում են գործադրում ծագումով թուրք քաղաքացիների վրա: Նա սպառնացել է, որ ապրիլի 16-ի հանրաքվեից հետո Եվրոպան դեռ պատասխան կտա իր այդ պահվածքի համար:

Աբղյուրը հիշեցնում է՝ ըստ թուրքական պաշտոնական պատմագրության՝ 1922-23թթ քեմալական շարժման ժամանակ թուրքերը Բոսֆորի ջրերն են նետել «քրիստոնյա զավթիչներին»՝ որպես իմպերիալիզմի օկուպացիայի դեմ պայքարի դրսևորում:

Այս խորագրի վերջին նյութերը