ԱԺ նախագահն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գրասենյակի տնօրեն Ջատինդեր Չիմային
Հունվարի 14-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Ջատինդեր Չիմային:
Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ հետ Հայաստանի իշխանությունների համագործակցությունը և հայտնել դրան նպաստելու Ազգային ժողովի պատրաստակամությունը: Հ. Աբրահամյանը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի խորհրդարանը նոր ծրագրեր իրականացնելով, պատրաստ է զարգացնել համագործակցությունը ԱՄՆ ՄԶԳ հետ:
Այդ համատեքստում Հ. Աբրահամյանը և տիկին Չիման քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները: Նրանք առանձնացրել են մի շարք հեռանկարային ոլորտներ ՀՀ ԱԺ մասնագիտական և տեխնիկական կարողությունները զարգացնելու նպատակով նոր ծրագրեր մշակելու և իրագործելու համար: