Աշխարհ

10.04.2017 15:00


Չավուշօղլուն քննադատել է Սիրիայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը

Չավուշօղլուն քննադատել է Սիրիայի հարցում  Ռուսաստանի դիրքորոշումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին: Ըստ թուրքական «Ensonhaber» լրատվակայքի` նա քննադատել է Սիրիայի հարցում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը, ապա կոչ արել վերջինիս, որ հրաժարվի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելուց: Այս մասին փոխանցում է «ermenihaber.am»–ը։

«Արդեն թողեք Ասադի հետ կապված ձեր համառությունը»,–ասել է թուրք նախարարը։

Բացի դրանից, Չավուշօղլուն անդրադարձել է որոշ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի այն հատարարություններին, ըստ որոնց՝ Ասադի վարչակազմի ապագայի հարցը պիտի Սիրիայի ժողովուրդը որոշի.

«Այդ ամենն ավելի է խիզախություն հաղորդում Ասադի վարչակազմին: Եթե այդքան մեղք գործած ռեժիմին փորձեք լեգիտիմացնել, ապա նա կշարունակի հանցագործությունները»:

Վերջինս նաև հավելել է, սիրիական ճգնաժամի լավագույն լուծումը կլինի այն, որ Ասադի վարչակազմի փոխարեն իշխանության գա ժամանակավոր կառավարությունը, և դրան պիտի նպաստի միջազգային հանրությունը: Ինչից հետո էլ պետք է կազմակերպվեն նոր ընտրություններ:

Այս խորագրի վերջին նյութերը