Է.Նալբանդյան. «Չէի ցանկանա տպավորություն ունենալ, որ Թուրքիան միտումնավոր արգելափակում է վավերացման գործընթացը»
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած համատեղ ասուլիսում, հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի վերաբերյալ խոսելիս ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, թե հայտարարել է, որ օգոստոսի 31-ի համատեղ հայտարարության մեջ հայկական և թուրքական կողմերն անելու են ամեն ինչ, որ ողջամիտ ժամկետներում արձանագրությունները վավերացվեն։
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Հայաստանում վավերացման գործընթացն ավելի դժվար ուղի ունի, քան Թուրքիայում, և արդեն հոկտեմբերին արձանագրություններն ուղարկվել էին խորհրդարան, իսկ Հայաստանում դրանք ճանապարհ են անցել դեպի Սահմանադրական դատարան, որն էլ հունվարի 12-ին որոշում է ընդունել, չնայած մինչև փետրվարի վերջ ժամանակ ուներ։
-Ինչ վերաբերում է Թուրքիային, չէի ցանկանա տպավորություն ունենալ, կարծում եմ՝ միջազգային հանրությունը ևս, որ Թուրքիան միտումնավոր արգելափակում է վավերացման գործընթացը, քանի որ դա կնշանակի, որ նրանք չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները՝ ողջամիտ ժամկետներում վավերացնել արձանագրությունները,- ասել է նա։
Ողջամիտ ժամկետները, արտգործնախարարի խոսքերով, նշանակում է չձգձգել և արհեստական խոչընդոտներ չստեղծել։ Նա նշել է, որ հայկական կողմն անում է այն, ինչ ընդունված է հայաստանյան վավերացման գործընթացում, և Սահմանադրական դատարանի որոշումը, Է.Նալբանդյանի կարծիքով, լուրջ ազդանշան էր Թուրքիային, որ պետք է կատարել ստանձնած պարտավորությունները։

7or.am