Կենտրոնական գերեզմանատնից դեպի Գաջի գործարան տանող ճանապարհին «BMW X5»-ը բախվել է քարերին․ կա զոհ և վիրավոր
Ապրիլի 10-ին, ժամը 19:53-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Կենտրոնական գերեզմանատնից դեպի Գաջի գործարան տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW X5» մակնիշի 34 MZ 227 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել քարերին:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են 1993 թ. ծնված Ա. Դ.-ի դին, իսկ 1991 թ. ծնված Գ. Կ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, Երևանի փրկարարական վարչության պետ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյանը: