Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն նախօրեինհեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ վերստին քննարկել են Սիրիայում տիրող իրադրությունը:
Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Լավրովը վերահաստատել է հորինված պատրվակով Սիրիայի դեմ Վաշինգտոնի ագրեսիայի անընդունելիությունը՝ շեշտելով, որ Մոսկվան հաստատակամ է Խան Շեյհունի միջադեպի՝ միջազգային անկողմնակալ հետաքննությանը հասնելու գործում: Չավուշօղլուն կողմ է արտահայտվել նման հետաքննություն անցկացնելուն։
Քաղաքական գործիչներն ընդգծել են՝ սիրիական ճգնաժամը չի կարող կարգավորվել ռազմական ուղով, և կարևորել այդ ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքը։
Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն նախօրեին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ վերստին քննարկել են Սիրիայում տիրող իրադրությունը:

7or.am