Ալաբամայի նահանգապետը հրաժարական է տվել սեռական բնույթի սկանդալի պատճառով
ԱՄՆ Ալաբամայի նահանգապետ Ռոբերտ Բենթլին հայտարարել է, որ հրաժարական է ներկայացնում սեռական բնույթի սկանդալի համապատկերին: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Ես երբեք չեմ հանդուրժել անհաջողությունը, բայց միշտ փորձել եմ համապատասխանել ժողովրդի բարձր ակնկալիքներին»,- AP-ի փոխանցմամբ՝ ասել է Բենթլին։
Բենթլիի արտաամուսնական կապը բացահայտել էին դեռևս 2015–ին. նրա կինը, որի հետ Բենթլին ապրել է շուրջ 50 տարի, ապահարզան է պահանջել:
Բենթլիին պայմանական ազատազրկման են դատապարտել՝ մեկ տարի ժամկետով,100 ժամ հանրային աշխատանքի և պարտավորեցրել 37 հազար դոլար վճարել՝ որպես փոխհատուցում:
Աղբյուրը հիշեցնում է՝ ավելի վաղ էլ Բենթլին դատարանում իրեն մեղավոր էր ճանաչել նախընտրական արշավի ֆինանսավորման մասին օրենքի խախտման երկու դեպքով:
Ալաբամայի նահանգապետը հրաժարական է տվել սեռական բնույթի սկանդալի պատճառով
ԱՄՆ Ալաբամայի նահանգապետ Ռոբերտ Բենթլին հայտարարել է, որ հրաժարական է ներկայացնում սեռական բնույթի սկանդալի համապատկերին: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Ես երբեք չեմ հանդուրժել անհաջողությունը, բայց միշտ փորձել եմ համապատասխանել ժողովրդի բարձր ակնկալիքներին»,- AP-ի փոխանցմամբ՝ ասել է Բենթլին։
Բենթլիի արտաամուսնական կապը բացահայտել էին դեռևս 2015–ին. նրա կինը, որի հետ Բենթլին ապրել է շուրջ 50 տարի, ապահարզան է պահանջել:
Բենթլիին պայմանական ազատազրկման են դատապարտել՝ մեկ տարի ժամկետով, 100 ժամ հանրային աշխատանքի և պարտավորեցրել 37 հազար դոլար վճարել՝ որպես փոխհատուցում:

7or.am