Սահմանադրագետ. «...մեր դիվանագիտությունը շատ մեծ սխալ է թույլ տվել»
Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՍԴ-ի կայացրած որոշման մասին՝ ասել է, թե այն մեր դիվանագիտական բացթողումների ճշգրտման և շտկման վերաբերյալ փաստաթուղթ է։
-Սահմանադրական դատարանի որոշումն, ըստ էության, պատասխաններ է տալիս այն մտահոգությունների մասին, որոնք օբյեկտիվորեն կան հասարակությունում,-ասել է նա։
Ըստ սահմանադրագետի՝ մեր դիվանագիտության կոպիտ սխալն ու ձախողումն արձանագրություններում փաստացի սահմանի ճանաչման վերաբերյալ դրույթի ամրագրումը թույլ տալն էր։
-Այդ առումով մեր դիվանագիտությունը շատ մեծ սխալ է թույլ տվել։ Թե ինչո՞ւ, չեմ կարող ասել, որովհետև բանակցային գործընթացը փակ է եղել նույնիսկ ԱԳՆ-ի բազմաթիվ բարձրաստիճան աշխատակիցների ու պաշտոնյաների համար,-նշել է Վարդան Պողոսյանը։
Նա նաև հավելել է, որ չնայած այդ մեծ բացթողման՝ այս պայմանագիրը բխում է մեր շահերից։ ՍԴ աշխատակազմի միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ Վլադիմիր Վարդանյանն էլ նշել է, որ արձանագրությունները թե՛ տեխնիկապես, թե՛ բովանդակային առումով որոշակի թերություններ էին պարունակում։
-Դա կարող է հանգեցնել տարընթերցումների, բայց, այնուհանդերձ, այդ խնդիրները բնորոշ են նմանատիպ պայմանագրերին,-հավելել է նա։

7or.am