Աշխարհ

11.04.2017 13:59


Հենրիխ Մխիթարյան. «Շատերը ծիծաղում էին և չէին հավատում, որ կհասնեմ այս մակարդակին»

Հենրիխ Մխիթարյան. «Շատերը ծիծաղում էին և չէին հավատում, որ կհասնեմ այս մակարդակին»

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը հայտնվել է ՄՅՈւ-ի պաշտոնական ամսագրի նոր համարի շապկին, հարցազրույց է տվել «Inside United»-ին:

Մխիթարյանը պատմել է, որ 13 տարեկան հասակում մարզվել է բրազիլական «Սան Պաուլո» ակումբում՝ հմտությունները բարելավելու և կատարելագործվելու համար:

Նրա խոսքով՝ շատերը կասկածում էին իր ունակություններին և չէին հավատում, որ ինքը կարող է մեծ բարձունքների հասնել.

«Կարող եմ ասել, որ շատերն ինձ չէին հավատում: Նրանք պարզապես ծիծաղում էին և մտածում էին, թե այն, ինչ ես ասում էի, խելահեղություն էր: Նրանք կարծում էին, որ ես չէի կարողանա հասնել այս մակարդակին: Երազում էի հանդես գալ աշխարհի լավագույն ակումբներից մեկում, և դա այն է, ինչ հիմա ես անում եմ»,-ասել է Մխիթարյանը:

Աղբյուրը՝ «armsport.am»

Այս խորագրի վերջին նյութերը