Թուրքիան Սիրիայի հետ սահմանին 556 կմ-անոց պատ է կառուցել
Թուրքիան Սիրիայի հետ սահմանին 556 կմ-անոց պատ է կառուցել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարության հայտարարությունը, որը հրապարակվել է «Twitter»-ի էջում:
Սահմանային այդ պատնեշը 7 տոննա կշռով, 2 մ լայնությամբ և 3 մ բարձրությամբ մետաղալարերով բետոնե բլոկներից հավաքված պատ է, որի երկայնքով, յուրաքանչյուր 300 մետրը մեկ, դիտաշտարակներ են կանգնեցված՝ հագեցած դիտարկման ժամանակակից տեխնիկական միջոցներով: Նախատեսվում է, որ դիտաշտարակներում կտեղադրվեն ավտոմատ գնդացիրներ և խախտողների ձայնաազդանշանային համակարգ:
Պատը կառուցվել է Սիրիայից ահաբեկիչների և մաքսանենգների մուտքը կանխելու նպատակով։
Ավելի վաղ պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը նշել էր, որ Անկարան մտադիր է պատի կառուցումն ամբողջությամբ ավարտել 2017 թվականի կեսին: Ծրագրված է Սիրիայի սահմանի երկայնքով 825 կմ բետոնե կառույցներ բարձրացնել:

7or.am