Աշխարհ

11.04.2017 16:55


Ռուս զբոսաշրջիկները փոխում են դեպի Թուրքիա ամրագրված ուղևորությունների ժամկետները

Ռուս զբոսաշրջիկները փոխում են դեպի Թուրքիա ամրագրված ուղևորությունների ժամկետները

Մեծ թվով ռուս զբոսաշրջիկներ սկսել են փոփոխել դեպի Թուրքիա նախապես ամրագրված տուրերի ժամկետները: Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Sputnik»-ի թուրքական ծառայությանը հղումով, այս մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տնօրեն Մայա Լոմիձեն:

Պատճառն այն է, որ Ռուսաստանի քաղաքացիներին անհանգստացրել են երկու երկրների միջև չարթերային թռիչքների չեղարկման հավանականության մասին խոսակցությունները:

Լոմիձեն տեղեկացրել է, որ ամառային արձակուրդների համար նախապես կատարված ամրագրումների 50 տոկոսի դեպքում նախապատվություն է տրվել Թուրքիային:

«Sputnik»-ի աղբյուրներից մեկն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունից տեղեկություն է ստացվել, որ Թուրքիայի հետ չարթերային թռիչքները կարող են դադարեցվել:

Այս խորագրի վերջին նյութերը