Աշխարհ

12.04.2017 00:21


Պայթյուններ են որոտացել Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի մոտ

Պայթյուններ են որոտացել Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի մոտ

Երեք պայթյուն է որոտացել Գերմանական Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային թիմի ավտոբուսի մոտ։ CNN-ը հայտնում է, որ «Բորուսիայի» 26-ամյա իսպանացի պաշտպան Մարկ Բարտրան տեղափոխվել է հիվանդանոց։ Ավելի ուշ ակումբից հայտնել են, որ Բարտրան լուրջ վնասվածքներ չի ստացել։

Պայթյունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ թիմը պատրաստվում էր հյուրանոցից մեկնել Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտ՝ «Մոնակոյի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ խաղին։

Ավտոբուսի շարժվելուց կարճ ժամանակ անց հնչել են պայթյունները․ ավտոբուսի պատուհանները կոտրվել են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը