Լրահոս

14.01.2010 16:47


Արտոնյալ պայմաններով բյուջետային վարկեր են ստացել 238 բռնադատված քաղաքացիներ

2009 թվականի ընթացքում բնակարանային պայմանների բարելավման նպատակով  բռնադատվածի կամ վերջինիս առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող 44 քաղաքացու տրամադրվել են ընդհանուր գումարով 182 մլն 910 630 ՀՀ դրամի բյուջետային վարկեր:

Բռնադատված քաղաքացիներին արտոնյալ պայմաններով բյուջետային վարկերի տրամադրման գործընթացն իրականացվում է 2001 թվականից: 2009 թվականի  դեկտեմբերի 30-ի դրությամբ ընդհանուր առմամբ նշված վարկային ծրագրի շրջանակներում 238 քաղաքացու տրամադրվել է 894 մլն 847 730 ՀՀ դրամ գումարով վարկ:

Վարկերը տրամադրվում են բնակարանի գնման, բնակարանային շինարարություն իրականացնելու կամ անավարտ բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու, ինչպես նաեւ վերանորոգելու նպատակով: Նշված բյուջետային վարկերը տրամադրվում են 25 տարի մարման ժամկետով և տարեկան 1 տոկոս դրույքաչափով, վարկի մարումը վարկի տրամադրման օրվանից սկսած 3 տարի հետո մարելու, իսկ տոկոսները' 2 տարի հետո մարելու պայմանով:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը