Աշխարհ

12.04.2017 12:15


«Խորապես ցնցված եմ երեկ գիշեր Դորտմունդում տեղի ունեցած պայթյունից»

«Խորապես ցնցված եմ երեկ գիշեր Դորտմունդում տեղի ունեցած պայթյունից»

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ֆեյսբուքի» իր էջում իր զորակցությունն է հայտնել նախկին թիմին՝ Դորտմունդի «Բորուսիային»՝ նախօրեին տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։

Ապրիլի 11–ի երեկոյան Դորտմունդ քաղաքում պայթյուն էր որոտացել, որից տուժել էր «Բորուսիայի» ավտոբուսը, վնասվածքներ էր ստացել թիմի պաշտպան Մարկ Բարտրան:

«Խորապես ցնցված եմ երեկ գիշեր Դորտմունդում տեղի ունեցած պայթյունից: Քաղաք, որն առանձնահատուկ տեղ ունի իմ սրտում: Ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել Դորտմունդի «Բորուսիային», երկրպագուներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթել Մարկ Բարտրային»,–գրել է հայ ֆուտբոլիստը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը