Աշխարհ

12.04.2017 12:59


ԱՄՆ Օրանժ շրջանում ապրիլի 24-ը ճանաչվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

ԱՄՆ Օրանժ շրջանում ապրիլի 24-ը ճանաչվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Օրանժ շրջանը (Օրանժ Քաունթի) ապրիլի 24-ը հռչակել է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այս մասին հայտնում է Asbarez-ը:

Օրանժ շրջանի խորհրդի նիստի սկզբում նախագահ Միշել Սթիլը ելույթ է ունեցել` հիշեցնելով, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը:

«Ոչ միայն իրենց պատմական հայրենիքում հայերը ոչնչացվեցին, այլև նրանց հողերն ու սեփականությունը բռնազավթվեց»,- նշել է նա` ընդգծելով, որ Օրանժ Քաունթին շարունակում է հարգանքի իր տուրքը մատուցել այդ ողբերգության զոհերի հիշատակին` համոզվելու, որ դա չի մոռացվի ու չի կրկնվի:

Խորհրդի նիստին ներկա էին նաև Օրանժ շրջանի հայկական համայնքի անդամները:

Այս խորագրի վերջին նյութերը