Աշխարհ

12.04.2017 13:04


Ադրբեջանն ուզում է խոչընդոտել «Նոր ալիք»-ին արցախցի ներկայացուցչի մասնակցությանը

Ադրբեջանն ուզում է խոչընդոտել «Նոր ալիք»-ին արցախցի ներկայացուցչի մասնակցությանը

«Նոր ալիք 2017» միջազգային մրցույթի մասնակիցներից է նաև «Արցախի ձայներ» երաժշտական խմբի անդամ Էռնա Միրզոյանը: Սակայն Ադրբեջանն ուզում է խոչընդոտներ ստեղծել։

Մասնավորապես, այդ երկրի Արտաքին գործերի և Մշակույթի ու զբոսաշրջության նախարարություններն ուսումնասիրում են նրա մասնակցության հարցը: Ինչպես հայտնում է haqqin.az-ը, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Գաջիևն ասել է, որ այդ ուղղությամբ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները:

Նշենք, որ «Նոր ալիք»-ի եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 8-15-ը Սոչիում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը