Թուրքիայի հետ սահմանի ճանաչումը լրացուցիչ պայմանագրո՞վ է նախատեսվում
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ սահմանադրագետ Վարդան Պողոսյանն ասել է, թե չնայած այն հանգամանքին, որ հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված է սահմանների փոխադարձ ճանաչման դրույթը, այնուամենայնիվ, ՍԴ-ն իր որոշման մեջ կոռեկտ ձևակերպումներ է տվել նաև դրա հետ կապված։
Լրագրողի այն հարցին, թե այդ մեկնաբանությունը ենթադրո՞ւմ է, որ Թուրքիայի հետ սահմանի ճանաչումը լրացուցիչ պայմանագրով է նախատեսվում, նա պատասխանել է, որ եթե մենք խոսում ենք սահմանի բացման մասին, չճանաչելը կլինի անիմաստ քայլ։ Ըստ Վարդան Պողոսյանի՝ արձանագրություններով միայն հաստատվում են դիվանագիտական հարաբերություններ, իսկ մնացած գործընթացներն ապագայի խնդիր են։
ՍԴ-ի աշխատակազմի միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ Վլադիմիր Վարդանյանն էլ նշել է, թե սահմանների ճանաչման դրույթներն արձանագրությունների նախաբանում են ամրագրված, իսկ իրավական պրակտիկան ասում է, որ ՍԴ-ն պետք է իրավական գնահատականներ տա ոչ թե նախաբանին, այլ պայմանագրում նշված բուն պարտավորություններին, և, այսպես թե այնպես, սահմանների փոխադարձ ճանաչումը լրացուցիչ պայմանավորվածությունների տեղիք է տալիս։

7or.am