Աշխարհ

12.04.2017 15:01


Եվրախորհրդարանի պատգամավորը պատրաստվում է հարսանիքը տոնել Արցախում

Եվրախորհրդարանի պատգամավորը պատրաստվում է հարսանիքը տոնել Արցախում

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը Լյուքսեմբուրգից պատրաստվում է հարսանիքը տոնել Արցախում:

«Ֆրանկ Էնգելը լի էր վճռականությամբ ինձ համար հայկական խոհանոցի «էքսկուրսիա» անցկացնել: Եւ ես նկատեցի, որ Ֆրանկը ոչ միայն սիրահարված է հայկական խոհանոցին, այլև պատրաստվում է հարսանիքը տոնել հենց Արցախում», - գրել է Բորիս Զալան Արցախ այցի մասին հոդվածում, որը հրապարակվել է «DennikN» պարբերականում:

Ֆրանկ Էնգելը և Բորիս Զալան դիտորդներ են եղել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որոնք կայացել են ապրիլի 2-ին:

Ֆրանկ Էնգելը նաև հայտնի է նրանով, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազության կողմից միջազգային հետախուզման է հայտարարվել բազմիցս Արցախ այցելելու համար: Հաղորդում է «Rusarminfo.ru»-ն:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը