Աշխարհ

12.04.2017 15:19


Վրաստանը հրաժարվել է մինչև տարեվերջ գազ գնել «Գազպրոմից»

Վրաստանը հրաժարվել է մինչև տարեվերջ գազ գնել «Գազպրոմից»

Վրաստանը հրաժարվում է մինչև ընթացիկ տարվա վերջ գազ գնել ռուսական «Գազպրոմ» ընկերությունից և անհրաժեշտ ամբողջ ծավալը կգնի Ադրբեջանից: Այդ մասին, ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն։

««Գազպրոմի» հետ կնքված համաձայնագիրը մեզ հնարավորություն է տալիս կախում չունենալ ռուսական գազից… Մենք որոշել ենք ամբողջովին օգտվել ադրբեջանական բնական գազից»,- հայտարարել է Կալաձեն։

Վրաստանը ռուսական գազ չի գնում 2007–ից։ Մինչև անցած տարեվերջ երկիրը ստանում էր Հայաստան ռուսական գազի մատակարարումների ընդհանուր ծավալի 10 տոկոսը՝ որպես տարանցման համար վճար: «Գազպրոմի» հետ Վրաստանի այդ պայմանագիրը լրացել է հունվարի 1-ին: Նոր համաձայնագրով «Գազպրոմը» պնդում էր տարանցման դիմաց վճարել գումարով, այլ ոչ գազով, ինչպես առաջարկում էր Վրաստանը: Արդյունքում՝ վրացական կողմը համաձայնել է «Գազպրոմի» առաջարկին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը