Աշխարհ

12.04.2017 15:50


Թուրքիայի ՆԳ նախարարը Դիրաբեքիրի պայթյունն ահաբեկչություն է որակել

Թուրքիայի ՆԳ նախարարը Դիրաբեքիրի պայթյունն ահաբեկչություն է որակել

Ապրիլի 11-ին Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Բաղլար շրջանի ոստիկանական բաժանմունքի արհեստանոցում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչական գործողություն է եղել:

Ինչպես «ermenihaber.am»–ը՝ «Haberler.com»–ին հղումով, նման հայտարարություն է արել երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

Սոյլուն նշել է, որ դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել է արհեստանոցի պարսպի դրսի մասից դեպի ներս փորված թունել, որի միջոցով էլ պայթուցիկ նյութը նախօրոք անցկացվել է արհեստանոց:

Սոյլուն նաև վերջնական տվյալներ է հաղորդել զոհերի և վիրավորների մասին: Ըստ այդմ` պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 աշխատակից, վիրավորվել 12-ը:

Պայթյունի հնարավոր կազմակերպիչների մասին, սակայն, նախարարը որևէ տեղեկություն չի հայտնել:

Այս խորագրի վերջին նյութերը