Ռ. Հախվերդյան. «100 հազ. մարդ է արտագաղթում երկրից, և դրանով կարելի է գնահատել մեր իշխանավորների «պրոֆեսիոնալիզմը»»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը հայտարարել է, թե իր ընկերների մի մասն արդեն հողի տակ է, իսկ մի մասն էլ բռնել է արտագաղթի ճանապարհը։
-Պատերազմը շարունակվում է, բայց ոչ թե հենց պատերազմական ձևով, այլ գոյություն պահպանելու իմաստով։ Շատերը չեն կարողանում իրենց ընտանիքները պահել և ստիպված արտագաղթում են։ Արտագաղթը սարսափելի չափերի է հասել։ Ես չգտեմ՝ սոցիոլոգիան այդ բաները հաշվո՞ւմ է, թե՞ ոչ, բայց կարծեմ՝ միայն վերջին ամսիներին 70, նույնիսկ 100 հազ. մարդ արտագաղթում է, և դրանով կարելի է գնահատել մեր իշխանավորների «պրոֆեսիոնալիզմը», թե ո՞նց են «հաջողացրել» այդպիսի «հրաշալի» թվերի հասնել։ Դա արդեն գինեսյան ռեկորդ է,-նշել է նա։
Ռուբեն Հախվերդյանը ևս մեկ անգամ պնդել է այն միտքը, թե մեկ զարգացած թուրքին 10 տգետ հայի հետ չի փոխի։
-Վերցնենք Փամուքին կամ մյուս այն գրողներին, որոնք ընդունում են, որ միլիոնուկես ժողովուրդ է կոտորվել՝ Ցեղասպանություն է եղել, և միևնույն ժամանակ վերցնենք մեր շատ ու շատ իշխանավորների՝ այս երեք կառավարությունների ժամանակաշրջանից, որոնք նպաստել են ահռելի արտագաղթին։ Հիմա այս թուրքե՞րն են ավելի հայամետ, թե՞ սրանք, որ ծագումով հայ են, բայց որոնց սխալների պատճառով մարդիկ թողել-հեռացել են,-ասել է նա։
Ըստ Ռուբեն Հախվերդյանի՝ համատարած բարոյալքություն է տիրում, ու ժողովուրդն էլ իրեն անտեր է զգում։ Անդրադառնալով ապագային՝ նա նշել է, թե այն միայն Աստծուն է հայտնի, բայց ինքը լավ է գիտակցում, որ ներկան շատ դժվար է։
-Ուղղակի ես կուզեի, որ իշխանավորները հասկանային իրենց սխալները, որ իրենք նույնպես հաճույք զգային, որ ծառայում են ժողովրդին, այլ ոչ թե ժողովրդին ծառայեցնեն իրենց։ Ինձ ոչ թե բիզնեսմենների և օլիգարխների շատ փող ունենալն է զզվեցնում (հա, ինչ անենք՝ լավ բիզնես է անում, փող է աշխատում), այլ այն, որ չինովնիկը, սկսած վերևից վերջացրած սովորական գրասենյակային աշխատողով, ավելի մեծահարուստ է, քան ամենամեծահարուստը, չնայած չինովնիկն ունի ֆիքսված աշխատավարձ։ Արտասահմանում կգան, կհաշվեն ու ձեռքից կառնեն, իսկ այստեղ...,-նշել է Ռուբեն Հախվերդյանը։

7or.am