Լրահոս

14.01.2010 17:10


Երկու գործընթացների միջև Ռուսաստանը կապ չի տեսնում

Երկու գործընթացների միջև Ռուսաստանը կապ չի տեսնում

Ռուսաստանը հաստատել է հայ-թուրքական գործընթացին սատարելու իր որոշումը և շահագրգռված է, որ այդ հարաբերությունները բարելավվեն։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

-Որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ կլինի ողջ տարածաշրջանի համար։ Մենք պատրաստ ենք աջակցել այդ գործընթացին ենթակառուցվածքների նախագծերի կյանքի կոչմամբ, որոնցով հետաքրքրված են և՛ Հայաստանը, և՛ Թուրքիան։ Դա կարող է լինել թե՛ էլեկտրաէներգիայի մատակարարումը, թե՛ երկաթուղային հաղորդակցությունը, և երբ ու եթե կողմերը պատրաստ լինեն դրան, Ռուսաստանն ուրախ կլինի իր լուման ներդնել այդ գործընթացի մեջ,- ընդգծել է նա։

Նա նշել է նաև, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի և ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանը ոչ մի կապ չի տեսնում, և արհեստականորեն այդ երկու հարցերն իրար կապելու փորձերը կոռեկտ չեն, քանի որ երկու գործընթացներն էլ արժանի են սատարման, բայց արհեստական պայմաններ առաջ քաշելը ճիշտ չէ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը