Աշխարհ

12.04.2017 15:56


Փաշազադեն մտադիր է Շուշիի մզկիթի հարցը քննարկել Կիրիլ պատրիարքի և Գարեգին Երկրորդի հետ

Փաշազադեն մտադիր է Շուշիի մզկիթի հարցը քննարկել Կիրիլ պատրիարքի և Գարեգին Երկրորդի հետ

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն ասել է, որ Շուշիի մզկիթի պեղումների և վերանորոգման շինարարական աշխատանքների հետ կապված հարցերը քննարկելու է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ՝ Մոսկվայում կայանալիք ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նիստի շրջանակում:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ, նա ասել է, թե հնարավոր է՝ առաջիկայում եռակողմ հանդիպում անցկացվի, այն կազմակերպելու համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել:

«Մենք բողոքում ենք հայերի նման գործողությունների դեմ», - հայտարարել է Ադրբեջանի կրոնական առաջնորդը:

Աղբյուրը՝ «Ազատություն»

Այս խորագրի վերջին նյութերը