Լրահոս

14.01.2010 17:15


Կարապետյանը նախագահի հետ չի հանդիպել և սեփական հեռուստաընկերությունը չի ունենա

Կարապետյանը նախագահի հետ չի հանդիպել և սեփական հեռուստաընկերությունը չի ունենա

Այսօր «Ուրբաթ» ակումբում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հերքել է մամուլում հայտնված այն տեղեկությունը, որ ինքն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

-Ես Սերժ Սարգսյանին Մարիոթ հյուրանոցում չեմ հանդիպել, այլ տեղերում նույնպես չեմ հանդիպել, խաշ չեմ կերել։ Սերժ Սարգսյանին մի անգամ հանդիպել եմ ռուսական դեսպանատանը, երբ ընդհանուր ընդունելություն էր։ Շատ կարճ և շատ տհաճ խոսակցություն է եղել։ Երկրորդ անգամ ես հանդիպել եմ կուսակցությունների հետ հավաքին, և սա էլ վերջացել է նրանով, որ ես ասել եմ՝ եթե այսպես գնա, վերջում նրան տանելու են Հաագայի դատարան,- ասել է Ա. Կարապետյանը։

Նա նաև նշել է, որ իր դռան շքամուտքի շորի տակ դեռ շարունակում են գաղտնի տեղեկություններ հայտնվել, որոնք, սակայն, նա դեռ չի հրապարակում, քանի որ չի ցանկանում հարվածի տակ դնել որևէ հեռուստաընկերության հաղորդավարի։ Այսպիսով, Ա. Կարապետյանը սպասում է որոշակի քաղաքական զարգացումների, մասնավորապես ընտրություններին, երբ հեռուստատեսությամբ միայնակ ելույթ ունենալու հնարավորություն կստանա.

-Ես ձեզ խոստանում եմ՝ դուք հեռուստացույցի առջևից չե՛ք հեռանալու,- վստահեցրել է ՆԺԿ նախագահը,-Արամ Կարապետյանը սեփական հեռուստաընկերությունը չի ունենա։ Արամ Կարապետյանը հնարավորություն կստանա ներկայացնելո՛ւ, որովհետև, իմ կարծիքով, շուտով պիտի  որ ընտրությունների հետ կապված որոշակի գործընթացներ սկսվեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը