Թուրք գեներալի տանը Բագրատունիների մասին գիրք է հայտնաբերվել (լուսանկար)
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեզադրվող գեներալ-մայոր Էրհան Ջահայի տանը ոստիկանությունը խուզարկության ժամանակ հայտնաբերել է «Օսմանյան կայսրությունից մինչև հանրապետություն, ծպտյալ հրեաներ և Բագրատունիներ» խորագրով գիրք: Գիրքը կցվել է մեղադրական զեկույցին։
Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Anadolu»–ին հղումով, գրքի հեղինակն է թուրք գիտնական, հետազոտող, սյունակագիր Ահմեթ Աքգյուլը:
Թուրքական աղբյուրը նշում է, որ Թուրքիայում Բագրատունի անվանումը օգտագործվում է Թուրքիայի հայկական համայնքում ապրող ծպտյալ հրեաներին բնորոշելու համար։ Իսկ 2015-ին Բագրատունիների մասին իր հայտնի նզովքում խոսել էր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը՝ ասելով.

«Թող Ալլահը պատժի բոլոր ահաբեկչական կազմակերպություններին: Թող Ալլահը պատժի Բագրատունի ահաբեկչական կազմակերպությանը»: