Սպանություն Արմավիրում. կենտրոնական փողոցում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով կնոջ դի
Սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում կնոջ դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցում հայտնաբերել են գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով կնոջ դի: Պարզել են, որ մահացածը հանդիսանում էր Արմավիր քաղաքի բնակիչ 39-ամյա Սյուզաննա Գալստյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանություն կատարելու կասկածանքով որոնվում է նրա նախկին ամուսինը՝ 37-ամյա Բախշի Մարտիրոսյանը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։