Աշխարհ

13.04.2017 10:25


Կոլումբիայում սելավային հոսքերից առաջացած վարարումների զոհերի թիվը հասել է 320-ի

Կոլումբիայում սելավային հոսքերից առաջացած վարարումների զոհերի թիվը հասել է 320-ի

Կոլումբիայում սելավային հոսքերից առաջացած վարարումների հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 320 մարդ: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ զոհերի թվում 118 երեխա կա, վնասվածքներ է ստացել 332 մարդ:

Հիշեցնենք՝ ապրիլի 1-ի գիշերը անձրևների հետևանքով ափերից դուրս եկած Մոկոա, Սանգոյակո և Մուլատոս գետերը հեղեղել են Մոկոա քաղաքը:

Կոլումբիայի նախագահ Մանուել Սանտոսը հայտարարել է, որ քաղաքի լիարժեք վերականգնման համար կարող է երկու տարի պահանջվել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը