Թուրքիայի մշակույթի նախարարությունը գրաքննության է ենթարկել Դերսիմի կոտորածների մասին պատմող ֆիլմը
Թուրքիայի մշակույթի նախարարությունը գրաքննության է ենթարկել ռեժիսոր Քազըմ Օզի «Ոսկի» ֆիլմը, որի պրեմիերան կայացել է ապրիլի 11-ին Ստամբուլի կինոփառատոնի շրջանակներում: «ermenihaber.am»–ը՝ «Ակօսին» հղումով։
Ռեժիսորը նախարարությանը որոշումը բողոքելու համար յուրատեսակ քայլի է դիմել: Ցուցադրման ընթացքում այն դրվագների ժամանակ, որոնք նախարարության պահանջով հանվել են, էկրանը սևացել է, իսկ վրան հայտնվել է հետևյալ գրությունը. «Այս դրվագը չեք կարող դիտել, քանի որ Թուրքիայի Հանրապետության մշակույթի նախարարության կինոյի գլխավոր վարչության խորհուրդը դրանք վիճելի է համարում»:
Ֆիլմի ցուցադրությունից հետո ռեժիսորը, մեկնաբանելով իր բողոքի ակցիան, նշել է, որ կատարվածը ինչ-որ բանի նախանշանն է:
«Կինոյում մութ շրջան է սկսվում, որի դեմ պետք է պայքարենք: Նախարարությունը, որը հենց ինքն է աջակցել ֆիլմի ստեղծման համար, ցույց է տալիս, թե որքան «ժողովրդավար» է իշխանության պահանջները իրականացնելու ուղղությամբ: Էկրանը սևացնելով՝ ցանկանում էի բացահայտել, որ գրաքննություն է եղել»:
Ֆիլմը պատմում է Ժանի մասին: Նա գնում է մի երգի հետքերով, որը իր համար երգում էր 1938 թվականի Դերսիմի կոտորածներից փրկված տատիկը՝ Զարիֆեն: