Իտալացի նախարարը քննադատել է Թուրքիայում լրագրողների դեմ կիրառվող ճնշումները
Իտալիայի արդարադատության նախարար Անդրեա Օրլանդոն քննադատել է Թուրքիայում մամուլի ազատության սահմանափակումները:
Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «BBC Türkçe»-ին հղումով, նախարարն անդրադարձել է իտալացի լրագրող և վավերագրագետ Գաբրիել դել Գրանդեի՝ Թուրքիայի Հաթայ նահանգում ձերբակալմանը: Օրլանդոն նշել է, որ Իտալիայի պատկան մարմինները հետևում են խնդրի շուրջ իրադարձությունների զարգացմանը: նա կարծիք է հայտնել, որ Թուրքիայում լրագրողների ձերբակալման և ազատազրկման բազմաթիվ դեպքերը խարխլում են այդ երկրի արդարադատության համակարգի նկատմամբ վստահությունը:
Հռոմում անցկացված մի մամուլի ասուլիսի ժամանակ իտալացի նախարարը, մասնավորապես, ասել է.
«Մեր արտգործնախարարությունը ուշադիր հետևում է Գաբրիել դել Գրանդեի վիճակին: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայում կալանավորված լրագրողների խնդրին, ապա, ինչպես ավելի վաղ էլ նշել ենք, մեզ մեծապես մտահոգում են Թուրքիայում ժողովրդավարության անկումն ու բազմաթիվ մարդկանց իրավունքների ոտնահարման դեպքերը»:
Օրլանդոն նշել է, որ Թուրքիայում արդարադատության համակարգը լիովին անկախ չի գործում, դրսից միջամտություններ են լինում:
«Այդ միջամտությունները կասկածի տակ են դնում դատական համակարգի իսկապես անկախ լինելու հանգամանքը և, որպես հետևանք, այդ համակարգի կայացրած վճիռների որակը»,- ասել է նախարարը:
Հայտնի է, որ իտալացի լրագրողների միությունը որոշում է կայացրել մայիսի 2-ին բողոքի ցույց անցկացնել Հռոմում Թուրքիայի դեսպանատան դիմաց: Ցույցն ուղղված կլինի ինչպես Գրանդեի անհիմն ձերբակալության, այնպես էլ Թուրքիայում ազատազրկված բազմաթիվ լրագրողների իրավունքների ոտնահարման դեմ:

Ամբողջական՝ «ermenihaber.am»–ում