Լիցենզավորման պահանջը կհանվի գործունեության 4 տեսակների համար
Գործադրի հավանությանն է արժանացել «Լիցենզավորման մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթը: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ նախագծերի ընդունմամբ կհանվի մաքսային բնագավառում ընդգրկված` լիցենզավորման ենթակա գործունեության բոլոր 4 տեսակների (մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանություն, անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացում, մաքսային փոխադրողի գործունեություն և մաքսային հսկողության տարածքների կազմակերպում) համար լիցենզավորման պահանջը:
ՀՀ տարածքում գործունեության Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առքուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման որոշ տեսակների իրականացման համար կներդրվի ծանուցման մեխանիզմ:

7or.am