Լրահոս

13.04.2017 17:37


Հայտնաբերվել է 48 հատ «սիգ» տեսակի տիրազուրկ թարմ ձուկ

Հայտնաբերվել է 48 հատ «սիգ» տեսակի տիրազուրկ թարմ ձուկ

ՀՀ բնապահպանության նախարարի 07.04.2017թ. հրամանի համաձայն Բնապահպանական պետական տեսչությունը ՀՀ ոստիկանության աջակցությամբ իրականացնում են ուժեղացված շրջայցեր Հանրապետության բնակավայրերում և մայրուղիներում: Միայն Երևան քաղաքում կատարված շրջայցերի ընթացքում ս.թ. ապրիլի 12-13-ին 4 դեպքով (Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններից) հայտնաբերվել է 48 հատ /21 կգ/ «սիգ» տեսակի տիրազուրկ թարմ ձուկ: Հայտնաբերված ձկները նվիրաբերվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ-ին: Միջոցառումները շարունակվում են:

Այս խորագրի վերջին նյութերը