Ռուսաստանը չի մասնակցի «Եվրատեսիլ–2017»–ին։RT-ի փոխանցմամբ՝ Եվրոպական հեռարձակողների միությունը վերջնականապես հաստատել է այդ տեղեկատվությունը։
ԵՀՄ նամակում ասվում է՝ երբ պաշտոնապես հաստատվեց, որ «Եվրատեսիլի» ռուսաստանյան պատվիրակ Յուլյա Սամոյլովային չի թույլատրվի մտնել Կիև՝ մրցույթին մասնակցելու համար, ԵՀՄ-ն Առաջին ալիքին առաջարկել է խնդրի լուծման այլ տարբերակներ` տեսահեռարձակում կամ Ռուսաստանի երգչի փոփոխություն:
«Ցավոք, երկու առաջարկներն էլ մերժվել են Առաջին ալիքի կողմից, և այժմ նրանք հայտարարել են, որ մտադիր չեն հեռարձակել «Եվրատեսիլ-2017» մրցույթը: Ցավոք, դա նշանակում է, որ Ռուսաստանն այս տարի չի կարող մասնակցել մրցույթին»,- ասվում է ԵՀՄ նամակում։
Ռուսաստանը չի մասնակցի «Եվրատեսիլ–2017»–ին
Ռուսաստանը չի մասնակցի «Եվրատեսիլ–2017»–ին։ RT-ի փոխանցմամբ՝ Եվրոպական հեռարձակողների միությունը վերջնականապես հաստատել է այդ տեղեկատվությունը։

7or.am