Աշխարհ

14.04.2017 10:50


«Թրամփը մշտապես սադրանքներ է ստեղծում իր ագրեսիվ հայտարարություններով»

«Թրամփը մշտապես սադրանքներ է ստեղծում իր ագրեսիվ հայտարարություններով»

Կորեական թերակղզում իրադրության սրման համար Փհենյանը պատրաստ է «կանխարգելիչ հարված» հասցնել տարածաշրջանում ամերիկյան ուժերի ուղղությամբ: Այս մասին, BBC-ի փոխանցմամբ, AP-ին տված հարցազրույցում ասել է Հյուսիսային Կորեայի ԱԳ փոխնախարար Հան Սոն Ռյոլը։

Հյուսիսկորեացի պաշտոնյան հայտարարել է, որ իրավիճակի առաջին պատասխանատուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է, որն իր «ագրեսիվ թվիթթերյան գրառումներով» դժվարություններ է ստեղծում»:

«Թրամփը մշտապես սադրանքներ է ստեղծում իր ագրեսիվ հայտարարություններով, հետևաբար խնդիրներ են առաջացնում հենց Թրամփն ու ԱՄՆ-ը, այլ ոչ թե Հյուսիսային Կորեան»,- հայտարարել է փոխնախարարը՝ վստահեցնելով, որ Հյուսիսային Կորեան պատրաստ է հարվածներ հասցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի ուժերին, եթե մտահոգվի իր սահմանների մոտ նրանց մանևրումներով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը