Էրդողանը նշել է՝ քանի դեռ իշխանության է, «Die Welt»-ի թղթակցին ազատ չեն արձակի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացառել է Ստամբուլում ձերբակալված գերմանական «Die Welt»-ի թղթակից Դենիզ Յուջելին Գերմանիային արտահանձնելը: Այս մասին նա ասել է TGRT–ի հետ զրույցում:
DW-ի փոխանցմամբ՝ թուրք առաջնորդը նշել է՝ Բեռլինը հրաժարվում է Անկարայի պահանջով արտահանձնել Թուրքիայի քաղաքացիներին, հետևաբար լրագրողին նույնպես Գերմանիային չեն փոխանցի: Էրդողանն ընդգծել է՝ քանի դեռ ինքն իշխանության գլուխ է, Յուջելին ազատ չեն արձակի՝ հավելելով, որապացույցներ ունեն՝ գերմանացի լրագրողն «իսկական լրտես» և «ահաբեկիչ» է՝ կապված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» հետ։
Էրդողանը նշել է՝ քանի դեռ իշխանության է, «Die Welt»-ի թղթակցին ազատ չեն արձակի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացառել է Ստամբուլում ձերբակալված գերմանական «Die Welt»-ի թղթակից Դենիզ Յուջելին Գերմանիային արտահանձնելը: Այս մասին նա ասել է TGRT–ի հետ զրույցում:
DW-ի փոխանցմամբ՝ թուրք առաջնորդը նշել է՝ Բեռլինը հրաժարվում է Անկարայի պահանջով արտահանձնել Թուրքիայի քաղաքացիներին, հետևաբար լրագրողին նույնպես Գերմանիային չեն փոխանցի: Էրդողանն ընդգծել է՝ քանի դեռ ինքն իշխանության գլուխ է, Յուջելին ազատ չեն արձակի՝ հավելելով, որ ապացույցներ ունեն՝ գերմանացի լրագրողն «իսկական լրտես» և «ահաբեկիչ» է՝ կապված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» հետ։
7or.am