ԱՄՆ–ում դատական հայց են ներկայացրել սաուդյան ընկերությունների դեմ սեպտեմբերի 11–ի ահաբեկչության համար
Ավելի քան 2 տասնյակ ամերիկյան ապահովագրական կազմակերպություն դատական հայց է ներկայացրել ընդդեմ Սաուդյան Արաբիայի 2 բանկի և մի քանի ընկերությունների ու բարեգործական կազմակերպությունների, որոնցից պահանջում է 4,2 մլրդ դոլար2001–ի սեպտեմբերի 11–ի ահաբեկչության համար։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։
Ըստ ԱՄՆ ապահովագրական կազմակերպությունների՝ Սաուդյան Արաբիայի բանկերն ու ընկերությունները կապված են ահաբեկչական «Ալ–Քաիդա» խմբավորման նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի ընտանիքի հետ. ԱՄՆ ընկերությունները նրանց մեղադրում են ահաբեկչությանը մեղսակցելու մեջ։
«Առանց այդ կազմակերպությունների օգնության՝ «Ալ Քաիդայի» գրոհայինները չէին կարող բարեհաջող կերպով ծրագրել, կոորդինացնել ու իրականացնել սեպտեմբերի 11–ի գրոհները»,–ասվում է հայցում։
Ամերիկյան ապահովագրական ընկերությունները պահանջում են փոխհատուցել իրենց կողմից ահաբեկչությունից տուժածներին վճարված բոլոր ծախսերը։
ԱՄՆ–ում դատական հայց են ներկայացրել սաուդյան ընկերությունների դեմ սեպտեմբերի 11–ի ահաբեկչության համար
Ավելի քան 2 տասնյակ ամերիկյան ապահովագրական կազմակերպություն դատական հայց է ներկայացրել ընդդեմ Սաուդյան Արաբիայի 2 բանկի և մի քանի ընկերությունների ու բարեգործական կազմակերպությունների, որոնցից պահանջում է 4,2 մլրդ դոլար 2001–ի սեպտեմբերի 11–ի ահաբեկչության համար։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

7or.am