Հայաստանում շրջանավարտների համար «Վերջին զանգ»–ն այս տարի կհնչի մայիսի 26-ին: «Արմենպրես»–ի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից տեղեկացրին, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործում է 159 դպրոց, որոնցից 14-ը միջնակարգ:
«Այս տարի 9-րդ դասարանը կավարտի 7750, իսկ 12-րդ դասարանը` շուրջ 410 աշակերտ»,- տեղեկացրին վարչությունից:
Վերջին դասի առթիվ հանրակրթական դպրոցներում միջոցառումներ են անցկացվելու: Դրանից հետո շրջանավարտները կմասնակցեն միասնական քննությունների։
Այս տարի «Վերջին զանգը» կհնչի մայիսի 26–ին