Իզմիրում ապամոնտաժվել են հունական աստվածուհիների արձանները
Թուրքական իշխանությունները ապամոնտաժել են հին հունական Դեմետրա աստվածուհուն և նրա դստերը՝ Կորեին (Պերսեփոնե) նվիրված արձանները:
Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Demokrathaber.org»–ին հղումով, տարիներ առաջ աստվածուհիների արձանները տեղադրվել էին Իզմիր նահանգի Թորբալը շրջանում: Իսկ այժմ դրանց տեղում՝ Թորբալըի Աթաթուրքի անվան հրապարակում, հսկայական օսմանյան թուղրա (սուլթանական կնիք - խմբ.) է տեղադրվել, գագաթին՝ լուսին ու աստղ:
Թորբալըի քաղաքապետ Ադնան Յաշար Գյորմեզը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն տալիս նշել է, որ մահմեդականների թաղամասում աստվածուհու արձան չէր կարող լինել. իրենք պարզապես «այդ սխալն են ուղղել»: