Աշխարհ

14.04.2017 19:00


Սքարլեթ Յոհանսոնն ու Շարլիզ Թերոնը չեն կարողանում կիսել նոր դերը (լուսանկարներ)

Սքարլեթ Յոհանսոնն ու Շարլիզ Թերոնը չեն կարողանում կիսել նոր դերը (լուսանկարներ)

Հոլիվուդյան 2 հայտնի շիկահեր՝ Սքարլեթ Յոհանսոնն ու Շարլիզ Թերոնը, չեն կարողանում կիսել նոր դերը։ «elle.ru»–ի փոխանցմամբ՝ ներկայումս այս գեղեցկուհիներն են գլխավորում «Բեթգըրլ» նոր բլոքբասթերի գլխավոր դերի հավակնորդների ցանկը։

Էկրանային սուպերհերոսուհու ամպլուան հոգեհարազատ է երկու դերասանուհուն էլ, սակայն Սքարլեթ Յոհանսոնը մինչ օրս հակասություններ ունի «Marvel» ստուդիայի հետ, որը կարող է չհաստատել նրա մասնակցությունը։ Այնուհանդերձ, Յոհանսոնի գործակալները պատրաստ են պայքարել նոր դերի համար, որն առասպելական հոնորար է խոստանում։

Իր հերթին Շարլիզ Թերոնը մտադիր չէ ձեռքից բաց թողնել այդ շահութաբեր պայմանագիրը. ինսայդերների փոխանցմամբ՝ 41–ամյա դերասանուհին իր գործակալից խստորեն պահանջել է անել հնարավոր ամեն բան բաղձալի սցենարը ստանալու համար։

Այս խորագրի վերջին նյութերը