Աշխարհ

15.04.2017 11:25


ԱՄՆ ԿՀՎ ղեկավարն անհանգստացած է Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներով

ԱՄՆ ԿՀՎ ղեկավարն անհանգստացած է Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներով

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության պետ Մայք Պոմպեոն Վաշինգտոնի ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում հայտարարել է, որ Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները անհանգստացնող են: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը։

Հարցին, թե Թուրքիայի հարցում հատկապես ինչն է իրեն անհանգստացնում, Պոմպեոն պատասխանել է. «Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է ու դաշնակցին վայել պահվածք պիտի դրսևորի»:

Այնուհետև ամերիկացի պաշտոնյան ակնարկել է իրենց դժգոհությունը առ այն, որ մերձավորարևելյան խնդիրներում Անկարան ոչ միշտ է արդյունավետ համագործակցություն ապահովել:

Աղբյուրը հիշեցնում է՝ Պոմպեոն պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին արտագնա այցը կատարել է Թուրքիա և Պարսից ծոցի երկրներ:

Այս խորագրի վերջին նյութերը