Աշխարհ

15.04.2017 11:30


Հարցում. Թուրքիայի քաղաքացիների մեծ մասը կողմ կքվեարկի սահմանադրական փոփոխություններին

Հարցում. Թուրքիայի քաղաքացիների մեծ մասը կողմ կքվեարկի սահմանադրական փոփոխություններին

Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի նախաշեմին անցկացվում են վերջին հարցումները: Հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող «A&G» կազմակերպությունը ներկայացրել է Թուրքիայում սահամադրության փոփոխություներին «կողմ» ու «դեմ» արտահայտվողների հարաբերակցությունը:

Ապրիլի 8-13-ն անցկացված հարցումների ադյունքում պարզվել է, որ երկրում սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկողների 60,8 %-ը, և դեմ է 39,2 %-ը:

Հարցումն անցկացվել է Թուրքիայի 47 նահանգում՝ 18 տարեկան և ավելի բարձր տարիքի քաղաքացիների շրջանում՝ դեմառդեմ անցկացված հարցազրույցի մեթոդով:

Աղբյուրը հիշեցնում է՝ Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ 7-րդ հանրաքվեում քվեարկության կդրվի սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որի հիմնական կետերը վերաբերում են խորհրդարանական կառավարման համակարգից նախագահական համակարգին անցնելուն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը