Լրահոս

15.01.2010 10:44


ԱՄՆ-ն կարող էր միջամտել ռուս-վրացական պատերազմին

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի խորհրդականները 2008թ. օսական հակամարտության ժամանակ դիտարկում էին Միացյալ Նահանգների պատերազմին միջամտելու հնարավորությունը։ Այդ մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության նախկին աշխատակից Ռոնալդ Ասմուսի «Փոքրիկ պատերազմ, որը կարող էր ցնցել աշխարհը» գրքում։ ԱՄՆ-ն դիտարկում էր ռազմական ուժի կիրառման հնարավորությունը, այդ թվում, Ռուսաստանը Անդրկովկասին կապող,  Ռոկսկի թունելի ռմբակոծումը։ Համաձայն Ասմուսի գրքի, օգոստոսյան պաըերազմի 4-րդ օրը, Բուշը դադարեցրեց նման ծրագրերի քննարկումը, քանի որ պարզ դարձավ, որ ռազմական բնույթի ցանկացած քայլ հանգեցնելու է Ռուսաստանի հետ առճակատմանը։

Ըստ «Regnum»-ի

Այս խորագրի վերջին նյութերը