Աշխարհ

15.04.2017 14:05


Կրիշտիանու Ռոնալդուն չի ընդունում բռնաբարության մեղադրանքը

Կրիշտիանու Ռոնալդուն չի ընդունում բռնաբարության մեղադրանքը

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «լրագրողական ֆանտաստիկայի մի մաս» է անվանել գերմանական «Der Spiegel»–ի՝ իրեն ուղղված մեղադրանքը։ Ըստ պարբերականի՝ Կրիշտիանու Ռոնալդուն 2010 թվականին 375 հազ դոլար է վճարել, որպեսզի խուսափի բռնաբարության համար քրեական պատասխանատվությունից: Աղբյուրի տեղեկություններով՝ պորտուգալացու մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել 2009 թվականի հունիսին Լաս Վեգասում, որտեղ նա հանգստանում էր եղբոր հետ:

Այս մասին հայտնում է RT-ն՝ վկայակոչելով Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշի հաղորդագրությունը:

Ռմբարկուն նշել է՝ ենթադրյալ զոհը հրաժարվում է բացահայտել իրեն և հաստատել տեղի ունեցած փաստը, և կեղծ է անվանել «Der Spiegel»-ի հոդվածը։

Ռոնալդուն խոստացել է, որ «դեմ կարտահայտվի այդ լրատվամիջոցին բոլոր միջոցներով, որոնք գտնվում են իր տրամադրության տակ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը