Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ոչ մարտական 3 կորուստի մասին (լուսանկար)
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության՝ Հորադիզում տեղակայված զորամասերից մեկը կորցրել է երկու զինծառայող։1998 թ․ ծնված զինծառայող Բայրամով Էլթուն Բեհրամ օղլուն (Bayramov Eltun Bəhram oğlu) սպանել է իր ծառայակից, Շամքոր քաղաքի բնակիչ Նամազով Էլվին Նազիմ օղլուին (Namazov Elvin Nazim oğlu), ապա ինքնասպան է եղել։ Այս մասին տեղեկացնում է razm.info-ն՝ նշելով, որ դա հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլաևը։
Ընտանիքները, սակայն, չեն հավատում այս վարկածին։ Դիակի զննությունից պարզ է դարձել, որ իբր ինքնասպան եղած Բայրամովի մարմնի վրա կա 2 հրազենային վնասվածք՝ ճակատին և սրտին։
Բայրամով Էլթուն Բեհրամ օղլուի քույրն էլ իր հերթին նշում է, որ եղբայրը զորամասում սեփական ընկերների կողմից զինակից ընկերոջ հետ միասին սպանվել է, իսկ իրենց տեղեկացրել են, թե ինքնասպան է եղել։
Բայրամով Էլթուն Բեհրամ օղլուն 6 ամսվա զինծառայող էր և զորակոչվել էր նախորդ տարվա հոկտեմբերին։ Քույրը նշում է նաև, որ զորամասի հրամանատարը վերջին 2 ամսում Էլթունուրին շատ էր ճնշում։
Դեպքը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել ապրիլի 11-ին, իսկ ապրիլի 12-ին Բայրամով Էլթունին հուղարկավորել են։
Դեպքի առիթով պաշտոնական մեկնաբանություն չկա։
Սոցցանցերում ադրբեջանական օգտատերերի գրառումներից հայտնի է դարձել, որ երեկ՝ ապրիլի 15-ին, ավտովթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի ներքին զորքերի սերժանտ, 1995 թ․ ծնված Նեբիև Ֆերիդ Ռեշիդ օղլուն (Nəbiyev Fərid Rəşid oğlu):
Սերժանտ Ֆերիդ Նեբիևը Գաբալա քաղաքի բնակիչ էր և ծառայում էր նույն քաղաքի Ադրբեջանի ներքին զորքերի զորամասերից մեկում։
Հավելենք, որ բաց աղբյուրներից 2017 թ․ ընթացքում Ադրբեջանի պաշտպանական համակարգի արդեն 22 սպանված զինծառայողի ինքնություն է հայտնի դարձել ։
Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ոչ մարտական 3 կորուստի մասին (լուսանկար)
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության՝ Հորադիզում տեղակայված զորամասերից մեկը կորցրել է երկու զինծառայող։ 1998 թ․ ծնված զինծառայող Բայրամով Էլթուն Բեհրամ օղլուն (Bayramov Eltun Bəhram oğlu) սպանել է իր ծառայակից, Շամքոր քաղաքի բնակիչ Նամազով Էլվին Նազիմ օղլուին (Namazov Elvin Nazim oğlu), ապա ինքնասպան է եղել։ Այս մասին տեղեկացնում է razm.info-ն՝ նշելով, որ դա հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլաևը։