«Anadolu»–ն շտապել է հայտնել հանրաքվեի արդյունքները, երբ ԿԸՀ–ն դեռ չէր հաշվել քվեատուփերի 90 տոկոսը
«Cumhuriyet»-ի փոխանցմամբ՝ «Anadolu» լրատվական գործակալությունը շտապել է հայտնել Թուրքիայի հանրաքվեի արդյունքները՝ քվեատուփերի 99.9 տոկոսի տվյալները, երբ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չէր հաշվել քվեատուփերի 90 տոկոսը։
Գործակալությունը հայտնել է, որ սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել Թուրքիայի քաղաքացիների51,2 տոկոսը։
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության գլխավոր գրասենյակը ևս արձանագրել է այդ փաստը՝ ընդգծելով, որ հանրաքվեի արդյունքներն իրականությանը չեն համապատասխանում։
Սահմանադրական փոփոխություններով թուրք առաջնորդ Ռեջեփ Էրդողանը ստանում է միանձնյա կառավարելու իրավունք։
«Anadolu»–ն շտապել է հայտնել հանրաքվեի արդյունքները, երբ ԿԸՀ–ն դեռ չէր հաշվել քվեատուփերի 90 տոկոսը
«Cumhuriyet»-ի փոխանցմամբ՝ «Anadolu» լրատվական գործակալությունը շտապել է հայտնել Թուրքիայի հանրաքվեի արդյունքները՝ քվեատուփերի 99.9 տոկոսի տվյալները, երբ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չէր հաշվել քվեատուփերի 90 տոկոսը։
Գործակալությունը հայտնել է, որ սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել Թուրքիայի քաղաքացիների 51,2 տոկոսը։

7or.am