Աշխարհ

17.04.2017 14:35


«Թրամփը վերահաստատել է Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու իր ցանկությունը»

«Թրամփը վերահաստատել է Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու իր ցանկությունը»

ՌԴ ղեկավարությունը կհիմնվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու ցանկության վրա։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

«Կհիմնվենք այն բանի վրա, ինչը հերթական անգամ հաստատել է Դոնալդ Թրամփը, այլ ոչ թե նրա օգնականի խոսքերի, իսկ նախագահը հաստատել է, որ ուզում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ»,–ասել է նա։

Լավրովը հավելել է՝ ռուսական կողմը պատրաստ է աշխատել երկկողմ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ։

Ավելի վաղ Թրամփի օգնականը Ռուսաստանին մեղադրել էր Եվրոպայում «քայքայիչ գործունեություն» ծավալելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը