Աշխարհ

17.04.2017 18:20


«Վիքիպեդիան» էրդողանի անունը փոխել է «թուրք բռնապետ» կապակցությամբ (լուսանկար)

«Վիքիպեդիան» էրդողանի անունը փոխել է «թուրք բռնապետ» կապակցությամբ (լուսանկար)

Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի արդյունքները յուրօրինակ կերպով են արտացոլվել անգլալեզու «Վիքիպեդիայում» այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին հոդվածում։ Այս մասին հայտնում է «Deutsche Welle»–ն։

Համացանցի օգտատերերն էրդողանի «կոչումներին» ավելացրել են ևս մեկը՝ «թուրք բռնապետ»՝ ակնակրկելով հանրաքվեի՝ իրականությանը չհամապատասխանող արդյունքները, որոնցով Էրդողանը ստանում է միանձնյա կառավարելու իրավունք։

Թեև հոդվածի այդ հատվածն արագ հեռացվել է պորտալից, շատերը հասցրել են սքրիշոթ անել ու տարածել սոցցանցերում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը