Աշխարհ

17.04.2017 15:15


Եվրապատգամավորը զգուշացրել է Թուրքիային

Եվրապատգամավորը զգուշացրել է Թուրքիային

Եվրախորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի գծով զեկուցող Քեթի Փիրին գրավոր հայտարարություն է արել ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմադրական փոփոխություններիհանրաքվեի վերաբերյալ:

Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «haber.sol»–ին հղումով, եվրապատգամավորը սահմադրական հանրաքվեի արդյունքերը համարել է մտահոգիչ:

Նշել է, որ իր համար ակնհայտ է, որ այն երկիրը, որտեղ չկան հավասարակշռության մեխանիզմներ և լծակներ իշխանության թևերի միջև, չի կարող մուտք գործել Եվրամիություն:

Փիրին զգուշացրել է՝ եթե Թուրքիայում սահմադրական փաթեթը, առանց փոփոխության ենթարկվելու, սկսի կիրառվել, ապա ԵՄ և Թուրքիայի բանակցությունները կդադարեցվեն:

Եվրապատգամավորը նաև հավելել է, որ այս պայմաններում Թուրքիայի՝ եվրաանդամակցության վերաբերյալ խոսակցություններն ավելի շուտ կնմանվեն կատակի: Ըստ Փիրիի՝ սահմադրական հանրաքվեի արդյունքները ճանապարհ են բացում դեպի ավտորիտար ռեժիմ, որը չի համապատասխանում եվրոպական արժեքներին:

Փերիի համոզմամբ՝ այս հանրաքվեի արդյունքներով Թուրքիան ավելի հեռացավ Եվրոպայից:

Այս խորագրի վերջին նյութերը